Dec 13, 2018 07:29 Asia/Tehran
  • Սալեհին ազդարարեց արևմուտքին՝ ուրանի 20 տոկոսանոց հարստացումը հասանելի է

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասաց. «Ուրանի հարստացումը շարունակվում է և Իրանը երբ կամենա կարող է վերացնել 300կգ-ի սահմանափակումը և ցանկացած մակարդակի հարստացում իրականացնել»:

ԻԻՀ նախագահի տեղակալ և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին Թեհրանի հարավում գտնվող Ղոմի «Ֆորդու»-ի միջուկային կայք կատարած այցի ժամանակ ընդգծեց. «Թեև Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում որոշ սահմանափակություններ է ընդունել, սակայն դա չի արգելում Իրանում միջուկային արդյունաբերական խաղաղասիրական աշխատանքները»:

«Այս պահին 1044 ցենտրիֆուգներ են տեղադրված «Ֆորդու»-ի միջուկային կայքում և եթե ԻԻՀ համակարգը որոշի «Ֆորդու»-ում ուրանի 20 տոկոսանոց հարստացումը կվերսկսվի»,-ընդգծեց Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ազդարարելով ՀԳՀԾ-ի գործադրման հարցում արևմուտքի թերացման կապակցությամբ:

Սալեհին նաև ՀԳՀԾ-ի հարցով եվրոպացիների համագործակցության կապակցությամբ հույս հայտնելով, հավելեց. «Եվրոպացիներն ու ՀԳՀԾ-ի ներկա կազմը պիտի ինչքան շուտ կատարեն իրենց տված խոստումները, լրացնեն ԱՄՆ-ի միջոցով ստեղծված բացն ու իրագործեն իրենց ստանձնած պարտավորությունները»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ