Dec 13, 2018 17:00 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց առաջնորդարանի ներկայացուցիչ. Հայերը Իրանի լիիրավ քաղաքացիներ են

Թեհրանի հայոց առաջնորդարանի ներկայացուցիչն անդրադառնալով Իրանի իսլամական համակարգում միաստվածային կրոնների հետևորդների կարևոր դիրքին և Իրանի ժողովրդի հետ նրանց միասնությունը, ասել է.«Հայերը այս տաի ևս Իրանի ժողովրդի կողքին կնշեն Իսլամական հեղափոխության հաղթանակի 40 ամյակը»:

Տեր Գրիգորիս քահանա Ներսիսյանն ասել է.-«Հայերը միշտ եղել են Իրանի ժողովրդի մի մասը և միասնաբար նշում են իսլամական հեղափոխության հաղթանակի 40 ամյակը»:

Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի շտաբի կրոնական փոքրամասնությունների հարցերով աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում, նա հայտարարել է,որ Իրանում բնակվող բոլոր ազգերի  պարտականությունն է այլ կրոնների հետեւորդների հետ միասին նշել Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը, եւ վերջին տարիներին հայերը միշտ նշում են այս օրերը:

Տեր Գրիգորիս քահանա Ներսիսյանը հավելել է, որ վերջին քառասուն տարիների ընթացքում, միաստվածային կրոնները միշտ էլ պահպանել են համերաշխությունն ու համակրանքը, և այս տարի, ավելի քան երբևէ, պետք է ընդգծել ազգային միասնությունը:

 

Մեկնաբանություններ