Dec 14, 2018 04:59 Asia/Tehran
  • Իրանն արձագանքեց Սիոնիստական ռեժիմի վարչապետի հայտարարությանը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Ցնորամտության կամ տգիտության արդյունքը համարվող Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի լկտի ու ամոթալի հայտարարությունները մի մեծ երկրի դեմ ռազմական քայլի սպառնալիք են ընկալվում, ինչն անկասկած հետապնդվելու է իրավական ու միջազգային շրջանակներում ու կառույցներում»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, հինգշաբթի օրը հակադարձելով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին զառանցանքներին, որը բացառված չի համարել Իրանի սահմաններից ներս ռազմական գործողությունն, ասել է. «Իրանն օժտված է պաշտպանական ու ռազմական այնպիսի կարողությամբ և ժողովրդական հենարանով, որն ինչպես միշտ անհնարին է դարձնելու նման ոխերիմ ու ռազմամոլ կարճատեսների սին երազանքների իրականացումը և նրանց պարտադրելու է զղջալ նման հիվանդագին լեզվագարության համար»:

«Այս ռեժիմը, որը համարվում է Միջին Արևելքում անվտանգության ու կայունության խաթարման գլխավոր ազդակն ու Միջին Արևելքում պատերազմի ու կոտորածի ակունքն, առանց որևէ ամոթ զգալու կեղծավորությամբ մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգության կապակցությամբ»,-հայտարարել է Ղասեմին նկատելով, որ Սիոնիստական ռեժիմը ձևավորվել է տարածաշրջանի երկրների դեմ ոտնձգության ու սպառնալիքի վրա:

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «ԻԻՀ-ն տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմամբ և զարգացման ու բարեկեցության մակարդակի բարձրացմամբ չեզոքացնելու է այս ժողովրդի ու երկրի թշնամիների չար ցանկություններն ու մտադրությունները»:

Պիտակ

Մեկնաբանություններ