Dec 15, 2018 07:14 Asia/Tehran
  • Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների ընդլայնումը տարածաշրջանի օգտին է

ԻԻՀ գրասենյակի պատասխանատուն դրական գնահատելով Թեհրան-Անկարա հարաբերություններն, ընդգծել է Իրանի ու Թուրքիայի միջև երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ամրապնդմանն, ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահի գրասենյակի պատասխանատու Մահմուդ Վաեզին, ուրբաթ օրը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մոտ ապագայում գումարվելիք երկու երկրի ռազմավարական համագործակցությունների գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանին ասել է. «Իրանը պատրաստ է հարևան, բարեկամ ու եղբայր երկիր Թուրքիայի հետ ընդլայնել համակողմանի հարաբերությունները»:

Հանդիպման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը, գոհունակություն հայտնելով տարբեր բաժիններում ծրագրերի ու պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Իրանի ու Թուրքիայի պատասխանատուների ջանքերի ու հարաբերությունների ընթացքի կապակցությամբ, ԻԻՀ նախագահի Թուրքիա կատարելիք առաջիկա այցը և երկու երկրի ռազմավարական համագործակցությունների գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանի գումարումը, Թեհրան-Անկարա հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման բացառիկ առիթ է համարել:

Թուրքիայի նախագահն անդրադառնալով երկու երկրի տնտեսական գործարարների հանդեպ ցուցաբերվող աջակցության և համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը, հավելել է. «Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ