Dec 15, 2018 19:11 Asia/Tehran
  • Կրոնների հետևորդների խաղաղ համակեցությանն ուղղված Իրանի քայլերն արժանացել են մեծ գնահատանքի

Նշելով, որ Իրանում աստվածային կրոնների հետևորդներն ունեն խաղաղ համակեցություն և եղբայրաբար ապրում են իրար կողքի, Հունաստանի Ուղղափառ եկեղեցու կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչն ասել է.«Իրանը կրոնների հետևորդների խաղաղ համակեցության ուղղությամբ կարևոր քայլեր է իրականացնում»:

Աթենքում  Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Ալի Մոհամմադ Հելմիի հետ հանդիպման ժամանակ, Եպիսկոպոս Անտոնիուս Մալվովը հավելել է.«Իրանում տարբեր կրոնների հետևորդները, ինչպես՝ մուսուլմանները, հրեաները, քրիստոնյաներն ու զրադաշտականներն իրար կողքի ապրում են հաշտ ու խաղաղ, ինչը  ցույց է տալիս, որ այս երկրում կրոնների միջև կա խաղաղ համակեցություն»:

Նշելով, որ մի խումբ կրոնի անվան տակ հարվածում են աշխարհի խաղաղությանը, հույն եպիսկոպոսը հստակեցրել է.«Արաբական Միացյալ Էմիրությունները, Արաբիան և Պարսից ծոցի որոշ արաբական երկրներ, կրոնների միջև համերաշխությունը խախտելու համար մեծ ջանքեր են գործադրում և եթե Իրանի կողմից Սիրիային ու Իրաքին և այլ երկրներին օգնություն չցուցաբերվեր, անշուշտ այս երկրների ճակատագիրն այլ էր լինելու:

Աթենքում  Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Ալի Մոհամմադ Հելմին, այդ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանը պաշտոնապես ճանաչում է կրոնական փոքրամասնությունների իրավունքները և այս քաղաքացիները մուսուլման մյուս քաղաքացիների նման ունեն հավասար իրավունքներ»:

Խոսելով այն մասին, որ ավելի քան 300 եկեղեցի կա Իրանի տարբեր շրջաններում, Հելմին նշել է.«Քրիստոնյաներն Իրանում ազատորեն կատարում են իրենց կրոնական ու մշակութային արարողությունները և հովանավորվում են Իրանի իսլամական հանրապետության կառավարության կողմից»:

Պիտակ

Մեկնաբանություններ