Dec 16, 2018 11:14 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Ալ-Ջազիրա կայքին տված հարցազրույցում մերժել է ԱՄՆ պաշտոնյաների այն պնդումները, թե Իրանը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը، որ շաբաթ օրը ժամանել էր Կատար، մասնակցելու Դոհայի 2018 ֆորումին، հարցազրույցի ժամանակ ասել է، որ ՀԳՀԾ-ից դուրս գալով، Միացյալ Նահանգները խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը، ուստի իրավունք չունի խոսել այս բանաձեւի մասին:

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է، որ միջազգային հանրությունը ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն: Նա հավելել է «Ամերիկան ​​արել է ամեն ինչ، որ կարողանա տապալել ՀԳՀԾ-ն սակայն աշխարհը չի ընդունի ԱՄՆ-ի բռնությունը».:

ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը ուղղված է Իրանի դեմ եւ այդ քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում եւ աշխարհում միջամտության եւ ճգնաժամի վրա:

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը، երկու տարի առաջ Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում հանդես եկավ ելույթով، որտեղ ասել էր «Գլոբալիզացիայի վրա հիմնված աշխարհում անվտանգությունն իրականացնել ուրիշների անապահովության հաշվին، անիրատեսական փորձ է».:

ԱՄՆ-ը ձգտում է արդարացնել իր միջամտությունները տարածաշրջանում կեղծ մեղադրանքներով:

ԱՄՆ-ի դերը ճգնաժամեր ստեղծելու գործում، տարածաշրջանի ճգնաժամերի հիմնական պատճառն է: Միացյալ Նահանգներն այն պայմաններում է Իրանին մեղադրում տարածաշրջանային գործերին միջամտելու մեջ երբ ինքը միջամտում է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի գործերում:

Դոհայում Իրանի արտգործնախարարն ասել է. «Իրանն ուր، որ ռազմական խորհրդատուներ է գործուղել դա կատարել է այդ երկրի կառավարության դիմումի համաձայն եւ Իրանը միայն այն ժամանակ կհեռանա Սիրիայից، երբ այդ երկրի իշխանությունները դա պահանջեն»:

Իրանին մեղադրելով، Միացյալ Նահանգները փորձում է հանրային կարծիքը շեղել իրականությունից:

Ամերիկացի տեսաբան Նոամ Չամսկին ասել է .- «ԱՄՆ-ի ռազմավարական նպատակն է ամրագրել Իսրայելի եւ արաբական երկրների հակաիրանական դաշինքը: Քանի որ դիմագրավում է ԱՄՆ-ի տիրապետությանը եւ սահմանափակում է Իսրայելի նկրտումները տարածաշրջանում»:

ԱՄՆ-ը տարածաշրջանում իր միջամտությունները արդարացնելու համար ճգնաժամ է ստեղծում տարածաշրջանի որոշ երկրներում: Դժբախտաբար، Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ միլիարդավոր դոլարներ սպառազինություն են գնում եւ մասնակցում են Սիրիայի եւ Եմենի պրոքսի պատերազմներին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հստակեցրել է «Արաբիան ու Էմիրություններն ԱՄՆ-ից ու Բրիտանիայից ներկրված սպառազինությամբ Եմենը վերածել են դժոխքի եւ այդ երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ուղղակի կերպով սպանվել են Եմենի դեմ սաուդական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով».:

Զարիֆի խոսքերը Դոհայում հստակ ուղերձ ունեն: Տարածաշրջանի երկրները պետք է փորձեն անցնել այս մարտահրավերներից եւ շարժվել դեպի իրատեսական անվտանգության պայմանավորվածությունների ձեւակերպում: Իսկ կարող է սկսվել տարածաշրջանային եւ գլոբալ երկխոսության հիման վրա `ընդհանուր նպատակների եւ բոլոր ժողովուրդների անվտանգության համար:

 

Պիտակ

Մեկնաբանություններ