Dec 16, 2018 12:31 Asia/Tehran
  • Ամիր Մուսավի. Հեղափոխության առաջնորդը տիրապետում է երկրի  պաշտպանական հարցերին

ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատարն ասել է. «Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը տիրապետում է երկրի անվտանգության, պաշտպանության և ռազմական հարցերին, և մենք կարող ենք լավագույնս օգտագործել նրա պաշտպանական և ռազմավարական մտքերը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իմամ Խամենեիի պաշտպանական ոլորտի վերաբերյալ մտքերի առիթով կայացած 4-րդ համաժողովի ժամանակ, ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատարն ասել է.-«Հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտպանական տեսությունը հիմնված է կրոնական, գիտական և բարոյական սկզբունքների վրա»:

Չորեքշաբթի օրը, Գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին, անդրադառնալով սլամական Հանրապետության նպատակներին հասնելու համար ռազմավարական ուղեցույցին, հավելել է.-«Այս ժամանակաշրջանը բացառիկ հնարավորություն է ընձեռել մեզ, որ իսլամական հեղափոխության ՆՎ առաջնորդը տարբեր , ներառյալ պաշտպանական  ոլորտներում իր տեսակետները հայտնի, և դա մեծ օրհնություն է»:

Գեներալ Մուսավին ասել է, որ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտպանական  տեսությունը բաղկացած է տարբեր մասերից: Նա հավելել է.-«Հոգևոր արժեքները, դիմադրությունը, ռազմավարական իրազեկությունը և ռազմական ինքնապաշտպանությունը գերագույն առաջնորդի պաշտպանական տեսության չորս սյուններն են»:

Նա հավելել է.«Առաջին տարրում, այսինքն հոգևոր արժեքները, կեղծիքի  դեմ իրավունքի հաղթանակի հավատը ակնհայտ են: Երկրորդ տեղում են ակտիվ դիմադրությունը և հակազդեցության վարքագիծը: Ռազմավարական իրազեկությունը վերջին տարիներին մեզ առաջնորդել է դեպի հաղթանակ: Չորրորդ տեղում է ինքնաբավությունը, ինչը նշանակում է հավատալ հնարավորություններին, գյուտերին ու նորարարությանը: Գերագույն առաջնորդի պաշտպանական տեսությունը հիմնված է կրոնական, գիտական և  բարոյական սկզբունքների վրա»:

Պիտակ

Մեկնաբանություններ