Dec 16, 2018 15:51 Asia/Tehran
  • Ղասեմի. «Համաշխարհային արթուն խղճերի շարժում է սկսվել Եմենում ընթացող պատերազմը դադարեցնելու համար»

Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն ասել է.«Համաշխարհային արթուն խղճերի շարժում է սկսվել` Եմենում ընթացող պատերազմը դադարեցնելու համար»:

ՄԵՀՐ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Եմենի ճգնաժամը մտել է նոր փուլ, Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին հավելել է.«Մի կողմից  ՄԱԿ-ն ամենայն լրջությամբ  հետամուտ է Եմենի հարցին, իսկ մյուս կողմից եվրոպացիները մեծ ջանք են գործադրում` օգտագործելու Սաուդյան Արաբիայի կոալիցիայի վրա ունեցած իրենց հարաբերական ազդեցությունը»:

Անդրադառնալով Իրանի առաջարկած չորս կետանոց նախագծին, որը 2015 թվականին ներկայացվել է Եմենի ճգնաժամի կարգավորման համար, Ղասեմին նշել է.«Այս նախագիծը մեկն է այն ճանապարհներից, որոնք կարող են խաղաղություն ու կայունություն հաստատել, և համեմատաբար ավելի նորմալ պայմաններ ստեղծել այդ երկրում  ու վերջ դնել ագրեսիային»:

Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է.«Պետք է ջանքեր գործադրել որպեսզի ՄԱԿ-ի և բոլոր ազդեցիկ երկրների  օգնությամբ Եմենի հարցն ընթանա ագրեսիային վերջ դնելու, խաղաղ մթնոլորտ ստեղծելու, հրադադար հաստատելու, հիվանդներին ու վիրավորներին օգնելու, սննդամթերք, դեղորայք և մարդասիրական օգնություններ  տրամադրելու և Ստոկհոլմում բանակցությունները շարունակվելու ուղղությամբ»: 

 

Մեկնաբանություններ