Dec 23, 2018 19:41 Asia/Tehran
  • Շամխանի.«Իրանը ցանկացած պայմանում աջակցելու է Պաղեստինին

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Իրանի հովանավորությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդի ու Դիմադրության նկատմամբ և հայտարարել է, որ շարունակելու է դեղորայքի ու սննդամթերքի առաքումը Գազայի ժողովրդի համար:

Կիրակի օրը, Պաղեստինի խորհրդարանի արտաքին գործերի և քաղաքական հանձնաժողովի նախագահ՝ Մահմուդ Ալ-Զահարի և նրան ուղեկցող պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Ներքին կոռուպցիան և ժողովուրդների զգոնությունը Սիոնիստական ռեժիմի ոչնչացման պատճառ է դառնալու»:

Բարձր գնահատելով Պաղեստինի Դիմադրության նկատմամբ Իրանի հովանավորությունը, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի անդամ Մահմուդ Ալ-Զահարը նշել է, որ որոշ արաբական երկրներ փորձում են դիմակայել Իրանին, որը խաղղաղության ու կայունության գործոն է հանդիսանում տարածաշրջանում և այդպիսով թուլացնում են Դիմադրության ճակատը և համագործակցում են իսլամ աշխարհի թշնամիների հետ:

Պիտակ

Մեկնաբանություններ