Jan 11, 2019 04:37 Asia/Tehran
  • Թեհրանն ու Մոսկվան քննարկել են Միջին Արևելքի իրավիճակը

Քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի հատուկ օգնականը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Միջին Արևելքի ու Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի հետ քննարկեց Միջին Արևելքի, մասնավորապես Սիրիայի, Եմենի ու Լիբիայում վերջին զարգացումները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Հոսեյն Ջաբերի Անսարին հինգշաբթի երեկոյան հանդիպել է Միջին Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման ընթացքում, կողմերը  քննարկել են Միջին Արևոլքում ու Աֆրիկայի հյուսիսում տիրող վերջին իրավիճակը:

Կողմերն այս հանդիպման ժամանակ զրուցել են Սուդանում, Լիբիայում ու զավթված տարածքներում իրավիճակի շուրջ:

Քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի հատուկ օգնականը, որ չորեքշաբթի օրվանից աշխատանքային այցով մեկնել է  Մոսկվա,  հինգշաբթի կեսօրին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի և Սիրիայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հետ:

Ջաբերի Անսարին այս հանդիպումների ժամանակ ընդգծել է Թեհրանի ու Մոսկվայի սերտ համագործակցություններին զուգահեռ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության պահպանման ու համալրման անհրաժեշտությունը:

Պիտակ

Մեկնաբանություններ