Գեներալ-մայոր Ջաաֆարի.«Նեթանյահուի կողմից Իրանի դեմ հնչած սպառնալիքը ծիծաղելի է»
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Սիոնիստական ռեժիմի վարչապետի կողմից Իրանի դեմ հնչած սպառնալքը զավեշտալի է»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բացահայտորեն սպառնացել Իրանին: Նա ասել է.«Եթե Իրանն անհապաղ իր ուժերին դուրս չբերի Սիրիայից, Իսրայելը կշարունակի իր հարձակումներն Իրանի դիրքերի դեմ»:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաաֆարին ասել է.«Իրանը կպահպանի Սիրիայում գտնվող իր խորհրդատուներին ու կարողությունները»:
Նշելով, որ Իրանը Սիրիայում ռազմական ստորաբաժանում չունի, գեներալ Ջաաֆարին հավելել է.«Իրանի ռազմական ստորաբաժանումների հզորությունն այն աստիճան է, որ եթե թշնամիները նույնիսկ դրանցից մեկը Սիրիայում տեսնեն, տեղում կչորանան»:
Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Եթե Իրանը համբերատար է Սիոնիստական ռեժիմի զավեշտալի սպառնալիքների նկատմամբ, դրանում մեծ իմաստություն է թաքնված»: