Jan 20, 2019 17:24 Asia/Tehran

Բողոքելով ԱՄՆ-ում Press TV-ի լրագրողուհի և հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիի անօրինական ձերբակալության դեմ,Իրանի ուսանողներ և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ հանրահավաք են կազմակերպել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան առջև:Նրանք դատապարտել են ԱՄՆ -ի կառավարության այդ քայլը:

Բողոքարարները կիրակի օրը հավաքվել են Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան Շվեյցարիայի դեսպանատան առջև: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել ԱՄՆ-ում ձերբակալված   Press TV-ի լրագրողուհի և հաղորդավարուհի  Մարզիե Հաշեմիին:

Անդրադառնալով ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների (ՀԴԲ) կողմից  Press TV-ի լրագրողուհի և հաղորդավարուհի  Մարզիե Հաշեմիի նկատմամբ ցուցաբերված անսովոր վերաբերմունքին, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի ղեկավար Փեյման Ջեբելին  շաբաթ երեկոյան ասել է.«Եթե տիկին Հաշեմին պետք է որպես վկա հանդես գա ինչ-որ գործով,որում ինքը ոչ մի դեր չի ունեցել, նրանք պետք է նրան հրավիրեին դատարան, ոչ թե նրա ձեռքին ու ոտքին շղթա հագցնեին ու վիրավորեին նրա կրոնական սրբությունները»:

Ջեբելին հստակեցրել է.«Դատարանի հաղորդագրության համաձայն՝ մինչ այժմ  Մարզիե Հաշեմմիին որևէ  մեղադրանք չի ներկայացվել»:

Բողոքելով Մարզիե Հաշեմիի անօրինական ձերբակալության դեմ, ողջ աշխարհի մեդիա գործիչները պահանջել են առանց նախապայմանի ազատ արձակել նրան:

Վաշինգտոնի դատարանը ուրբաթ օրը հայտարարել է, որ  Մարզիե Հաշեմին ձերբակալվել է  որպես անհայտ գործով «կարևոր վկա»:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ