Jan 23, 2019 16:06 Asia/Tehran
  • Ռուհանի. Ամերիկացիները երբեք չեն կարողանա հասնել իրենց հակաիրանական նպատկներին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված դաժան և անօրինական պատժամիջոցների նպատակը միայն Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելն է, ասել է, որ նրանք երբեք չեն կարողանա հասնել իրենց հակաիրանական նպատակներին:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շնորհավորելով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40 ամյակի կապակցությամբ, հավելել է, որ չնայած Իսլամական հեղափոխության դեմ նյութվող բոլոր դավադրություններին, ԱՄՆ պատժամիջոցները չեն կարողացել բավարարել իրենց նպատակները:

Ռոհանին նշել է, որ թշնամիները փորձում են Իրանին ճնշել նավթի վաճառքի, արտահանման ու բանկային խնդիրների ոլոտրներում: Նա ասել է.-«Իրանը նավթային հարցերի վերաբերյալ վաճառքի տարբեր ուղիներ  գտնում և հպարտորեն շրջանցում է ԱՄՆ պատժամիջոցները»:

Ռոհանին ընդգծել է, որ Իրանին հնարավոր չէ հեռացնել ոչ միայն էներգետիկ, այլ նաև տարածաշրջանային , մշակութային, գլոբալ քաղաքականության և գիտատեխնիկական ոլորտներից:

Ռոհանիի խոսքերով, այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ հեղափոխությունից սկսած մինչևայսօր, Իրանը եղել է ահաբեկչության դեմ պայքարի առաջատարը, ինչպես նաև ահաբեկչության զոհը իսլամական աշխարհում:

Պիտակ

Մեկնաբանություններ