Jan 23, 2019 17:07 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Երկրի զարգացման տեմպերը երբեք չպետք է դանդաղեն կամ դադարեն»

Ընդգծելով, որ գիտության տարբեր ոլորտներում առավել քան երբևէ զարգանալու համար պահանջվում է ամենօրյա տքնաջան աշխատանք, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Երկրի զարգացման տեմպերը երբեք չպետք է դանդաղեն կամ դադարեն»:

Չորեքշաբթի օրը, գիտության զարգացման շտաբի պատասխանատուների ու հետազոտողների, գիտության նախարարի և հարակից համալսարանների ռեկտորների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Եթե ցանկացած ժողովուրդ նոր գիտելիքներից ու տեխնոլոգիաներից հեռու մնա, գերտերությունների կողմից  ստորանալուց, թերզարգացումից, հետամնացությունից, ու գաղութացվելուց բացի, այլ ճակատագիր չի սպասվելու նրան»:

Նշելով, որ վերջին 20 տարիներին Իրանը գիտական լավ առաջընթաց է արձանագրել, մեծարգո առաջնորդն ասել է.«Այս գիտական շարժման տեմպերը չպետք է նվազեն, այլ նույն արագությամբ  պետք է պահպանվեն առաջիկա քսանից երեսուն տարիների ընթացքում, որպեսզի հասնենք գագաթնակետին»:

Անդրադառնալով որոշ երկրներում առկա պատմական նմուշներին, որտեղ ծանր պայմաններում գիտության մեծ հիմնաքարեր են դրվել, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Մեր այսօրվա պայմաններն այդ երկրների պայմանների չափ ծանր չեն, ուրեմն մենք կարող ենք գիտության ամուր հիմքեր դնել»:

«Գիտական զարգացման համար օգտագործեք Արևմուտքի ողջ կարողությունը». ասել է Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, հավելելով. «Մենք չենք ամաչում աշակերտ լինելուց, բայց ամաչում ենք մշտապես աշակերտ մնալուց»:

Ընդգծելով, որ մշտապես պետք է կասկածանքով նայել Արևմուտքի խորհուրդներին, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Արևմտյան երկրները, որոնք այսօր ամենամեծ առաջընթացն են արձանագրել նոր  տեխնոլոգիաների բնագավառում, պատմության ընթացքում ամենամեծ ոճիրներն են գործել ժողովուրդների նկատմամբ»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ