Feb 07, 2019 07:39 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի նավթի ու գազի արդյունաբերությունը վերելք է ապրել

ԻԻՀ նավթի նախարարի խոսքերով, իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԻԻՀ նավթի ու գազի արդյունաբերությունը վերելք է ապրել:

Իրանի նավթի նախարարը չորեքշաբթի երեկոյան  Իրանի լրատվական հեռուստակայանի «Այս գիշերվա խորագիր» հաղորդաշարի ընթացքում ասել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո դրվեց  գազի արդյունաբերության հիմքն  ծնվեց:  Հեղափոխության սկզբում գազի զտարանների թողունակությունը 36 միլիոն խմ էր: Այսօր այդ ծավալն աճել է 30 անգամ և գազի զտարանների թողունակությունը կազմում է  1060 միլիոն խմ»:

«Հեղափոխության հաղթանակի ժամանակ նավթի ու ածխաջրայինների հայտնաբերված պաշարները շուրջ 88 միլիարդ բարել էին, սակայն այսօր 50 միլիարդ նավթի արտահանմամբ Իրանի պաշարները գնահատվում են ավելի քան 160 միլիարդ բարել»,-հայտարարել է Զանգանեն:

Իրանի նավթի նախարարը հավելել է. «Իրանի գազի արտահանումն իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ կազմում էր 9000 միլիարդ խմ: Այսօր այդ ծավալն աճել է, հասնելով ավելի քան 33 թրիլիոն խմ-ի»:

Իրանի նավթի նախարարն անդրադառնալով բենզինի արտադրությանն, ասել էց. ««Պարսից ծոցի աստղ» զտարանը շահագործման հանձնվելոըց հետո, Իրանի բենզինի արտադրության ծավալը 14 միլիոն լիտրից այսօր բարձրացել է 105 միլիոն լիտրի, ինչը վկայում է նախագծերի իրագործման ու շահագործման ոլորտում Իրանի մեծ կարողության մասին»:

Պիտակ

Մեկնաբանություններ