Feb 16, 2019 07:24 Asia/Tehran
  • Մյունխենի համաժողովին առընթեր հանդիպել են Զարիֆն ու Մոգերինին

Իրանի ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Մյունխենի անվտանգության համաժողովի առընթեր հանդիպում ու զրույց են ունեցել:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիի ընդգծմամբ, հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, զրուցել են ՀԳՀԾ-ի հետ կապված վերջին զարգացումների, տարածաշրջանային հարցերի և կողմերին հետաքրքրող այլ հարցերի շուրջ:

Մյունխենի անվտանգության համաժողովը, քաղաքական, անվտանգության ոլորտների միջազգային ավելի քան հարյուր պաշտոնատարների ու հայտնի գործիչների, այդ թվում՝ երկրների ղեկավարների, ԱԳ և պաշտպանության նախարարների, նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ, իր աշխատանքը սկսեց Մյունխենում:

Մեր երկրի ԱԳ նախարարն ավելի վաղ այս համաժողովին առընթեր առանձին հանդիպում ու զրույց է ունեցել Հարավային Կորեայի ԱԳ նախարար Քանգ Քիունգ Հուաի հետ:

Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալուց բացի Զարիֆը հանդիպում ու զրույց կունենա այս նստաշրջանին մասնակցած որոշ պաշտոնատարների ու հայտնի գործիչների հետ:

Մեկնաբանություններ