Feb 16, 2019 17:20 Asia/Tehran

Այսօր Սպահան քաղաքում տեղի է ունեցել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում իրականացված ահաբեկչական հարձակման 27 նահատակների հուղարկավորությունը:

Արարողության մասնակիցները դատապարտել են այդ ահաբեկչական հարձակումը: Նրանք կարգախոսներ են վանկարկել  և պահանջել են այս նահատակների արյան վրեժը լուծել:

Նշենք, որ չորեքշաբթի փետրվարի 13-ի երեկոյան, Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում,  Խաշ-Զահեդան մայրուղու վրա, Իրանի իսլամական հանրապետության սահմանապահներ տեղափոխող ավտոբուսը ահաբեկչական հարձակման է ենթարկվել, որի հետևանքով Իրանի սահմանների 27 պաշտպաններ նահատակվել, ևս  13-ը վիրավորվել են:

«Ջեյշ Էլ- Զոլմ» կոչվող ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը:

Մեկնաբանություններ