Feb 16, 2019 18:37 Asia/Tehran
  • Ղասեմի.«Մայք Փենսի հակաիրանական հայտարարություններն անհեթեթ են»

Արձագանքելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հակաիրանական հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Այդ անհեթեթ հայտարարությունները քարոզչական բնույթ են կրում և բխում են նրա քինախնդրությունից ու զայրույթից»:

ԱՄՆ փոխնախագահն ուրբաթ օրը Վարշավայի հակաիրանական նիստի ձախողումից հետո Իրանին մեղադրել է  հակասեմականության մեջ:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, ընդգծելով, որ Փենսի հակաիրանական հայտարարությունները չեն կարող ազդել հրեա համայնքի նկատմամբ մուսուլման իրանցիների վերաբերմունքի վրա,  Բահրամ Ղասեմին հավելել է.«Աստվածային կրոնների, մասնավորապես՝ հրեական կրոնի նկատմամբ հարգանքի և խաղաղ համակեցության  ոլորտում Իրանի պատմական ու մշակութային անցյալը գրանցվել է տարբեր ազգերի պատմական հեղինակավոր փաստաթղթերում»:

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական բնույթը տարածաշրջանի երկրների միջև երկպառակտման և արևմտյան Ասիայում տիրող ճգնաժամի պատճառն է համարվում, Ղասեմին հստակեցրել է.«Ամերիկացիները պետք է իմանան, որ այդ մեղադրանքներն ու անհիմն հայտարարությունները չեն կարող լուծել արևմտյան Ասիայի խնդիրներից և ոչ մեկը»:

Խոսքն ուղղելով այդ ամերիկացի պաշտոնյային ու նրա դաշնակիցներին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Պատմությունը լի է այնպիսի ճշմարտություններով, որոնք ոչ մի ուժ չի կարող ընդմիշտ վերացնել կամ փոխել»:

Մեկնաբանություններ