Feb 23, 2019 16:31 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի ինքնաբավության ուղին իմպերիալիզմի և գերտերությունների դեմ պայքարն է»

ԻԻՀ նախագահն ասել է.«Ինքնաբավության ուղղությամբ ջանադրությունը գործնական քայլ է իմպերիալիզմի ու գերտերությունների դեմ պայքարի ճանապարհին: Հակաիրանական պատժամիջոցների նպատակն է նվազեցնել տեխնոլոգիայի աճը»:

Շաբաթ օրը, Թեհրանում իրանական նորարարական և գիտահեն   ընկերությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Իրանական գիտահեն ընկերությունները պետք է պատժամիջոցները որպես հնարավորություն օգտագործեն տեխնոլոգիայի աճի համար»:

ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Իմպերիալիզմի դեմ պայքարը ոչ թե կարգախոսով այլ գործով է ապացուցվում և եթե գիտելիքի վրա հիմնված ընկերությունները փորձեն ինքնաբավ դառնալ և այլևս արևմուտքի  ու արտերկրի կարիքը չզգալ, դա կնշանակի պայքարել գերտերությունների դեմ»:

Ռոհանին հավելել է.«Գիտության ու տեխնոլոգիայի զարգացումը սահման չունի և այն երկրները,որոնք ԱՄՆ-ի նման ամեն ինչի համար պատ են կառուցում երբեք հաջողության չեն հասնի»:

Պիտակ

Մեկնաբանություններ