Mar 20, 2019 07:35 Asia/Tehran
  • INTEX-ի հետ Իրանի համագործակցությունը հաստատվել է

Երեքշաբթի օրը, ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական ու առևտրային համագործակցությունների դյուրացման մեխանիզմին (INTEX) զուգահեռ,Եվրոպայի ու Իրանի միջև առևտրի և ֆինանսական անվտանգության գործելաոճի (STFI) գրանցման մասին

Աբդոլնասեր Հեմմաթին նշել է, որ այս մեխանիզմի գործարկմամբ, ակնկալվում է, որ այն կարևոր դերակատարություն կունենա  Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական ու առևտրային համագործակցությունների դյուրացման և ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու հարցում:

Ընդգծելով, որ Իրանի կենտրոնական բանկը և բանկային ցանցը գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը՝ գործարարների և կազմակերպությունների կարիքները բավարարելու համար, Հեմմաթին հավելել է, որ Իրանի հետ առևտրի ֆինանսական մեխանիզմը գործարկվել է այդ ջանքերի շրջանակում:

Նախատեսվում է, որ INTEX-ն հնարավորություն կստեղծի ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանակից դուրս, Իրան-Եվրոպա առևտրային համագործակցության համար:

Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով Իրանի հետ ֆինանսական գործարքների մեխանիզմի գործարկմանը, նշել է, որ չնայած ձգձգումներին, INTEX-ը Եվրոպայի առաջին քայլն էր՝ անօրինական պատժամիջոցների վերականգման պայմաններում իրանցիների շահերն ապահովելու և ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ:

 

Մեկնաբանություններ