Mar 21, 2019 07:58 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդն անպայման հաղթելու է

Շնորհավորելով իրանական 1398թ տարեմուտի կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ 1397 թվականն Իրանի ժողովրդի համար հաջողությունների տարի է լինելու և Իրանի ժողովուրդը, հաղթահարելով դժվարությունները, հասնելու է իր հաղթանակին:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված անօրինական ու միակողմանի պատժամիջոցներին, Ռոհանին հավելել է. «Թշնամին մտածում էր, որ պատժամիջոցներ սահմանելիս, ամբողջ աշխարհը կկանգնի իր կողքին: Սակայն աշխարհի համարյա բոլոր երկրները կանգնեցին Իրանի ժողովրդի կողքին»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ միջազգային բոլոր կազմակերպություններն, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԱԽ-ն և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, պաշտպանել են Իրանի ժողովրդի իրավունքը: Նրա հավելել է, որ նրանք, ովքեր խախտել են իրենց խոստումներն ու հանցագործություն իրականացրել, պետք է հասկանան, որ այս ուղու ավարտն իրենց համար լավը չի լինելու:

Ընդգծելով, որ Իրանը լավ հարաբերություններ ունի իր հարևանների հետ, Հասան Ռոհանին հավելել է. «Նոր տարին հարևանների հետ բարեկամության տարի է»:

Դիմելով Իրանի մեծ ժողովրդին, նախագահ Ռոհանին ասել է, որ նոր տարին լինելու է ավելի շատ ջանքերի ու միասնության տարի: Նա հավելել է, որ նոր տարում, Իրանի ժողովորդը, ձեռք ձեռքի տված կանգնելու է այն ուժերի դեմ, որոնք ցանկանում են կոտրել իր կամքը և ցուցադրելու է իր արժանապատվությունը:

ԻԻՀ նախագահը նշել է, որ նոր տարին երիտասարդության համար լինելու է արդյունաբերության, ավելի մեծ ջանքերի ու ակտիվության տարի: «Կառավարությունը գործադրելու է իր ամբողջ ուժն ու կարողությունը». ասել է նա:

Ռոհանին շնորհավորել է ինչպես երկրի ներսում այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող բոլոր իրանցիների, ինչպես նաև Նոռուզը նշող բոլոր երկրների ժողովուրդների նոր տարին:

 

 

 

 

Մեկնաբանություններ