Mar 25, 2019 20:20 Asia/Tehran

Իրանի հարավարևմտյան Շիրազ քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել, ևս 100-ը վնասվածքներ են ստացել:

Երկուշաբթի օրը տեղի ունեցած ջրհեղեղը ոչնչացրել է Շիրազ քաղաքի հյուսիսային մուտքը՝ «Ղուրանի դարպասը» կոչվող շրջանում: Ջրհեղեղը քշել-տարել է առնվազն 200 մեքենաներ: 

Հաղորդումները վկայում են, որ տուժածների մեծ մասը նոռուզը նշող զբոսաշրջիկներ են եղել: Շիրազ քաղաքի որոշ շրջաններ ևս տուժել են ջրհեղեղի հետևանքով: Ջուրը պատել է Շիրազի «Վաքիլ» շուկան, որը համարվում է Իրանի պատմական շուկաներից մեկը: «Վաքիլ» շուկայում ջրի մակարդակի բարձրությունը հասնում է 80 սանտիմետրի:

Իրանի արևմտյան Լոռեստան նահանգում  ևս տեղատարափ անձրևների և  գետերի հեղեղումների պատճառով,   ճանապարհային երթևեկությունը դադարեցվել է: Լոռեստանի նահանգապետարանը տեղեկացրել է տեղատարափ անձրևների ու հեղեղի հետևանքով նահանգի որոշ շրջանների ենթակառուցվածքների կրած մեծ վնասների մասին: 

 

Մեկնաբանություններ