Mar 26, 2019 17:01 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդի ուղերձը Շիրազ քաղաքի ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ

Իրանի հարավային Շիրազ քաղաքում ավերիչ ջրհեղեղի դեպքից հետո, Իրանի մեծարգո առաջնորդը այդ քաղաքի աղոթապետին հղած ուղերձում այդ կապակցությամբ ցավակցել է Շիրազի սգավոր ժողովրդին ու պատասխանատուներին կոչ է արել տուժածներին արագ օգնություն հասցնելու գործում լրջություն ցուցաբերել:

Շիրազի ուրբաթօրյա աղոթապետ Հոջաթոլեսլամ Լոթֆոլլահ Դեժքամին հղված մեծարգո առաջնորդի ուղերձում ասված է.«Շիրազում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղը, որի հետևանքով մեր սիրելի ժողովրդի որոշ զավակները զոհվեցին ու վիրավորվեցին, և այս տոնական օրերին ընտանիքները սգավոր դարձան, մեծ ցավ է պատճառել ինձ»:

Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Հոջաթոլեսլամ Դեժքամին կոչ եմ անում տուժածների ընտանքիներին ու վիրավորվածներին հայտնելով իմ վշտակցությունը, ջանքեր գործադրել ժողովրդի ցավը մեղմելու, նրանց մխիթարելու, մարդկանց կրած վնասները փոխարինելու և համագործակցելով կառավարական պատասխանատուների հետ նրանց հորդորել լրջորեն ու արագ կատարել իրենց պարտականությունները»:

Երկուշաբթի օրը Շիրազում տեղի ուենցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 19 և վիրավորվել՝ 105 մարդ:

Մեկնաբանություններ