Մայիս 04, 2019 17:47 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանի նախագահ. Սաուդյան Արաբիան և Էմիրությունները նավթի վաճառքի ծավալների ավելացման հնարավորություն չունեն

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառալով Իրանից նավթ գնող մի շարք երկրներին տրամադրված արտոնության ժամկետը չերկարաձգելու ԱՄՆ-ի քայլին, ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն նավթի վաճառքի ծավալների ավելացման հնարավորություն չունեն:

Շաբաթ օրը Թեհրանում, Ալի Լարիջանին ասել է, որ թշնամին Իրանի նավթի գնորդ որոշ երկրների արտոնությունը վերացնելուց հետո, փորձում է հոգեբանական պատերազմ հրահրել Իրանի դեմ: Թշնամին գիտի, որ  եթե Իրանը չկարողանա վաճառել իր նավթը, էներգիայի մատակարարման ոլորտում մյուս երկրները կենթարկվեն ճնշման, հետևաբար, փորձում է հոգեբանական պատերազմ հրահրել: 

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառալով Լիբիայում եւ Վենեսուելայում առաջացած ճգնաժամերին հավելել է, որ թշնամու դավադրություններն ու արկածախնդրությունը Լիբիայում եւ Վենեսուելայում այդ երկրների նավթի պատճառով են:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ զրոյականացնելու է Իրանի նավթի վաճառքը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը  խոստացել են համաշխարհային շուկաներում  փոխարինել Իրանի նավթի պակասը:

Պիտակ

Մեկնաբանություններ