Aug 21, 2019 17:11 Asia/Tehran
  • Իրանի  գերագույն առաջնորդ. Իսլամական հեղափոխության հաջորդ քառասուն տարիները  հաստատ ավելի լավն են լինելու

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով Իրանի քաղաքական, պաշտպանական և տնտեսական կարողությունների ավելացմանն ընդգծել է, որ թշնամին ոչ ինչ չի կարող անել և Իսլամական հանրապետության առաջիկա քառասուն տարիները, անկասկած, Իրանի համար ավելի լավ կլինեն, իսկ թշնամիների համար`ավելի վատ:

Այսօր ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում  մեծարգո Այաթոլլահ Խամենեին  ասել է, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան և նույնիսկ նախկին Խորհրդային Միությունը քառասուն տարիների ընթացքում ամեն ինչ արեցին Իսլամական հանրապետության դեմ, բայց նրանք չհաջողեցին:

Ն Վ Այաթոլլահ Խամենին անդրադառնալով տնտեսության խնդիրին, չմշակված նավթի վերածումը տարբեր արտադրանքների, որպես հում նավթի կախվածությունից ազատվելու հիմնական միջոցը համարելով  հավելել է.«Մասնագետների և փորձագետների օգնությամբ, բացի գազ ու բենզինի արտադրանքից, ապագայում մենք կարող ենք հասնել այլ արտադրանքների, որոնց արտահանման արժեքը մի քանի անգամ ավելի է, քան հում նավթը»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև անդրադարձել է Քաշմիրի խնդրին  և մտահոգություն հայտնելով այս տարածքում մուսուլմանների իրավիճակի կապակցությամբ հավելել է.«Մենք լավ հարաբերություններ ունենք Հնդկաստանի կառավարության հետ, բայց Հնդկաստանի կառավարությունից  ակնկալում ենք արդար քաղաքականություն վարել Քաշմիրի ազնիվ ժողովրդի նկատմամբ և բռնություն չկիրառել այդ տարածքի մուսուլման ժողովրդի դեմ»:

Այաթոլլահ Ալի Խամենեին նշել է,  Քաշմիրի ներկայիս իրավիճակը, Հնդկաստանի և Պակիստանի միջև եղած տարաձայնությունների արդյուքն է, որը առաջացել է Հնդկական թերակղզում Բրիտանիայի արատավոր գործողությունների հետևանքով:

Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ Քաշմիրում հակամարտությունները շարունակելու նպատակով  բրիտանացիները միտումնավոր վերք են առաջացրել տարածաշրջանում: 

 

Մեկնաբանություններ