Aug 22, 2019 11:34 Asia/Tehran

Իրանում նշվող Պաշտպանական արդյունաբերության օրվա հետ միաժամանակ, նախագահի ներկայությամբ, տեղի է ուենցել բարձր հեռահարությամբ ու բարձրությամբ «Բավար 373» տեղական ՀՕՊ համակարգի շնորհանդեսը:

Այս համակարգը իրանական ՀՕՊ համակարգերի ոլորտում ամենակարևոր նախագիծն է, որի արտադրության աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ: Համակարգը հնարավորություն ունի պաշտպանական խնդիրներ կատարել ցածր բարձություններից սկսած, մինչև 65 կ. բարձրություն:

Համակարգի հեռահարությունը 300 կմ. է: ՀՕՊ «Բավար 373» համակարգը նախագծվել է օրվա կարիքներին համապատասխան: Այն ունի միաժամանակ 100 թիրախների բացահայտման, ճանաչման ու դասակարգման հնարավորությոն և կարող է միաժամանակ հարվածել 6 թիրախների:

 

Պիտակ

Մեկնաբանություններ