Sep 10, 2019 18:40 Asia/Tehran
  • Զարիֆի ՝ Թրամփին ուղղված թուիթը.«Նեթանյահուի կարգախոսն է պատերազմել  մինչև վերջին ամերիկացի զինվորը»

Իրանի ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին գրել է.«1986 թվականից ի վեր Նեթանյահուի կարգախոսը եղել է. «Մենք պատերազմելու ենք մինչև վերջին ամերիկացի զինվորը»:

Զարիֆն իր թուիթերյան էջում  հրապարակել է  Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի մի հատվածը և գրել.«Թրա՛մփ արդյոք գիտե՞ս, որ Նեթանյահուն եղել է միջոց՝ ԱՄՆ-ին Աֆղանստանի ճահիճը ներքաշելու համար: Հենց այն ճահիճը, որից դու ինքդ էլ գիտես, որ չես կարող դուրս գալ»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր իր թուիթերյան էջում հրապարակել է կադրեր ամերիկյան C-Span հեռուստաալիքից, որտեղ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին հորդորում է պայքարել  «ահաբեկչական ռեժիմիների» դեմ:

Նեթանյահուի կարգախոսը 1986 թվականից առ այսօր եղել է պատերազմել մինչև ամերիկացի վերջին զինվորը:

Աֆղանստանի պաշտոնյաներն ու մարդիկ բազմիցս քննադատել են երկրում ԱՄՆ-ի շարունակական ռազմական ներկայությունը, նրան  կոչ անելով դուրս գալ Աֆղանստանից:

Պիտակ

Մեկնաբանություններ