Sep 11, 2019 08:42 Asia/Tehran
  • Ռաբիի. Իրանի բոլոր թշնամիները, Բոլթոնի նման, հեռանալու են ասպարեզից

ԻԻՀ կառավարության խոսնակն արձագանքելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի աշխատանքից հեռացվելուն, հայտարարել է. «Իրանի բոլոր թշնամիները, Բոլթոնի նման, հեռանալու են ասպարեզից»:

Ալի Ռաբիին, երեքշաբթի  օրն իր թուիթերյան էջում գրել է. «Պատերազմի ու տնտեսական ահաբեկչության գլխավոր հովանավորի հեռանալուց հետո, Սպիտակ տունն ավելի քիչ խոչընդոտների կհանդիպի՝ Իրանին հասկանալու հարցում»:

Նա հավելել է. «Բոլթոնն ամիսներ առաջ հայտարարել էր, թե Իրանը երեք ամսվա ընթացքում այլևս գոյություն չի ունենալու: Սակայն Իրանը դեռևս կա, իսկ Բոլթոնը հեռացավ»:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան ազգային հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:

Ռազմամոլ Բոլթոնը, Սպիտակ տուն մտնելուց ի վեր, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տանում էր բոլոր միջազգային կազմակերպությունների և մի շարք երկրների հակառակ ուղղությամբ:

 

Մեկնաբանություններ