Sep 11, 2019 17:43 Asia/Tehran
  • Զարիֆն արձագանքել է Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության խստացմանը

Քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության խստացումը, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Պատերազմի ծարավը ևս պետք է միլիտարիստների պարագլխի հետ միասին հեռանա»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում գրել է.«Այն դեպքում, երբ աշխարհը պատրաստվում էր թեթևացած շունչ քաշել Սպիտակ Տան «B» խմբի հացագործների պարագլխի  վտարումից հետո, Պոմպեոն և Մենուչինն Իրանի դեմ ավելի խիստ տնտեսական ահաբեկչություն հայտարարեցին»:

ԱՄՆ պետքարտուղար և գանձապետական դեպարտամենտերի ղեկավար Մայք Պոմպեոն և Սթիվեն Մենուչինը, երեքշաբթի օրը համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են, որ ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի մի քանի պաշտոնյաների նկատմամբ:

Այդ քայլը կատարվել է այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Սպիտակ Տան Ազգային անվտանգության խոհրդականի պաշտոնից ազատել էր Ջոն Բոլթոնին:

Զարիֆն ավելի վաղ հայտարարել էր. «B» խումբը ներկայացնող ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան արքայազն գահաժառանգ Մուհամմեդ Բին Սալմանը և Աբուդաբիի գահաժառանգ Մուհամմեդ Բին Զայեդը փորձում են տարածաշրջանում ռազմական հակամարտություն սանձազերծել»: 

Մեկնաբանություններ