Sep 11, 2019 18:32 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ ԳՇ պետի այցը Պեկին. Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության ամրապնդում

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը Գեներալ Մոհամեդ Բաղերիի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի առավոտյան մեկնել է Չինաստան:

Այս այցի ընթացքում, չինացի պաշտոնյաների հետ կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Իրան-Չինաստան ռազմական հարաբերությունները թերևս այնքան խորը և ընդգրկուն չեն, որքան երկկողմ տնտեսական հարաբերությունները, սակայն ռազմավարական նշանակություն ունեն: Այս ոլորտում հարաբերությունները ձևավորվել են 2014 թվականին ՝ Իրանի ժամանակի պաշտպանության նախարար Ամիրդեղանի Չինաստան կատարած այցի ժամանակ: 2016-ի նոյեմբերին Չինաստանի պաշտպանության նախարարը Թեհրանում հանդիպեց  իրանցի ռազմական պաշտոնյաների հետ:

Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վան Չուանը Թեհրան կատարած իր այցի ընթացքում հայտարարեց Իրանի հետ համագործակցությունն ավելացնելու և երկու երկրների միջև ռազմական-բարեկամական հարաբերությունների ամրապնդման Պեկինի պատրաստակամության մասին:

Նա ընդգծել է, որ Իրանի և Չինաստանի միջև համատեղ շահերը  և փոխըմբռնումը տարածաշրջանային և համաշխարհային տարբեր հարցերի շուրջ, ճանապարհ են հարթել երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության զարգացման համար:

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին նույնպես անցյալ տարի այցելել է Չինաստան: Ստեղծված իրավիճակում, երկու երկրների ռազմական պաշտոնյաների հանդիպումներն ու խորհրդակցությունները բխում են տարածաշրջանային ռազմավարական շահերից:

Անվտանգության  ոլորտում Իրանի համագործակցությունը խոշոր երկրների միջև, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք տարածաշրջանային և միջազգային հարցերում համակարծիք են, ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու համար:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, և Իրանը, և Չինաստանն ընդհանուր շահեր  ունեն՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ներառյալ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում պահպանելու հարցում:

Չինաստանը ՝ ելնելով տնտեսական և անվտանգության բաղադրիչից, ցանկանում է ռազմավարական դերակատարություն ունենալ ռազմավարական ծովային տարածաշրջաններում: Եվ Իրանին, որպես տարածաշրջանի խոշոր երկիր, մեծ նշանակություն է տալիս: Իրանը նույնպես ընդգծում է անվտանգության ոլորտում անկախ պետությունների հոտ համագործակցությունը: Հետևաբար, Իրանի և Չինաստանի միջև ռազմական և անվտանգության համագործակցության ամրապնդումը, մի կողմից կարող են շրջադարձային լինել երկկողմ համագործակցության համար, իսկ մյուս կողմից, այս գործընկերությունն ունի տարածաշրջանային և միջազգային կարևոր հետևանքներ: Ուստի հաշվի առնելով միջազգային համակարգում ԱՄՆ կողմից միակողմանի քաղաքականության առաջացած ճգնաժամերն ու սպառնալիքները, այդ համագործակցություները ռազմավարական նշանակություն ունեն: Գեներալ Բաղերիի այցը Չինաստան նույնպես կարևորում է երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը: Մասնավորապես, Չինաստանը և Իրանը կիսում են ընդհանուր մտավախությունները տարածաշրջանային պայմանների, հատկապես Արևմտյան Ասիայում ԱՄՆ կողմից առաջացնող ճգնաժամի վերաբերյալ:

 

Մեկնաբանություններ