Sep 11, 2019 19:19 Asia/Tehran
  • Բրիտանիայում Իրանի դեսպան.«Իրանն իր նավթը կվաճառի այնպես, ինչպես որ կցանկանա»

Նշելով, որ Adrian Darya նավի բեռնվածքը վաճառվել է մի մասնավոր ընկերության և ծովում հանձնվել է նրան, Բրիտանիայում Իրանի դեսպանն ընդգծել է.«Իրանն իր իրավունքն է համարում,իր նավթը վաճառել այնպես, ինչպես որ ցանկանում է և երկրի շահերից է բխում»:

Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը չորեքշաբթի օրը Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հետ հանդիպման մասին ասել է.«Իրանի նավթատար նավի դեմ Բրիտանիայի իշխանությունների քայլը հակասում է միջազգային իրավունքին, քանզի ԵՄ-ի պատժամիջոցները չեն տարածվում երրորդ երկրների վրա»:

Բաիդինեժադը հստակեցրել է.«Adrian Darya նավթատարն իր նավթը վաճառել է մի մասնավոր ընկերության և չի խախտել  ոչ մի պարտավորություն»:

Անդրադառնալով Adrian Darya նավի նկատմամբ պատժամիջոց սահմանելու ԱՄՆ-ի քայլին, Լոնդոնում Իրանի դեսպանն ընդգծել է.«Իրանն իր  բողոքն է ներկայացրել Միջազգային ծովային կազմակերպություն, քանզի  որևէ երկիր իրավունք չունի խաթարել  ծովի անվտանգությունը»: 

Adrian Darya նավը, որի նախկին անունը «Գրեյս 1» էր, հուլիսի չորսին  բրիտանական ուժերի կողմից կալանավորվել էր  Ջիբրալթարի տարածքում:

Ջիբրալթարի գերագույն դատարանը օգոստոսի 15-ին անուշադրության մատնելով Adrian Darya նավթատար նավի կալանավորման ժամկետը երկարաձգելու ԱՄՆ-ի պաշտոնական դիմումն ու նրա ճնշումները,նավի ազատ արձակման վճիռ արձակեց:

Մեկնաբանություններ