Sep 12, 2019 08:49 Asia/Tehran
  • Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Իրանի տեսանկյունից, պատժամիջոցների պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելն իմաստ չունի»:

Չորեքշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցում, նշելով, որ բազմակողմանի համաձայնություն համարվող ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ը խուսափեց իր պարտավորությունների կատարումից, Հասան Ռոհանին հավելել է, որ Իրանի կառավարության, ժողովրդի և խորհրդարանի կարծիքով, պատժամիջոցների պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելն անիմաստ կլինի:

Ռոհանին հավելել է, որ եթե Եվրոպայի հետ համաձայնություն ձեռք բերվի, Իրանը պատրաստ է վերականգնել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, իսկ 5+1 ձևաչափով հանդիպումը հնարավոր կլինի միայն պատժամիջոցների չեղարկումից հետո:

ԻԻՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահի ջանքերի կապակցությամբ, հավելել է, որ Իրանի երրորդ քայլն արվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո և միևնույն ժամանակ առկա է հետդարձի ճանապարհ:

Նշելով, որ Իրանի  կարևոր նպատակներից են ՀԳՀԾ-ի ամրապնդումն ու համաշխարհային ջրերում, այդ թվում՝ Պարսից ծոցում և Օմանի ծովում  անվտանգ երթևեկության ապահովումը, հավելելով, որ դա բխում է ԵՄ-ի և նույնիսկ ԱՄՆ-ի շահերից:

Հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է այդ երկրի ակտիվ քայլերին և ամերիկացի պաշտոնյաների հետ համաձայնության  նոր փաթեթի շուրջ սեղմ բանակցություններին, հավելելով. «Ֆրանսիան կշարունակի իր ջանքերը՝ ՀԳՀԾ-ի դրույթները գործադրելու և համաձայնության գալու նպատակով»:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել իրենց բանակցությունները:

 

Մեկնաբանություններ