Sep 12, 2019 09:00 Asia/Tehran
  •  Զարիֆ. Սեպտեմբերի 11-ի դեպքերի մասնակից ահաբեկիչների մեծ մասին ապահովել էր «Բ խումբը»

Անդրադառնալով 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերին, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ հարձակման ահաբեկիչների մեծ մասին ապահովել էր «Բ խումբը», որն ԱՄՆ-ին ուղղորդեց դեպի Իրաքի ու Աֆղանստանի ճահիճները:

Իրանի ԱԳ նախարարը «Բ խումբ» ասելով, նկատի ունի մի քանի ռազմատենչ անձանց, որոնց անունը սկսվում է «Բ» տառով: Նրանք են՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը, ԱՄԷ-ի գահաժառանգ Մոհամմեդ Բին Զայեդը և Սպիտակ Տան ազգային անվտանգության հարցերի խորհրդատու Ջան Բոլթոնը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է. «Բ խումբը», տնտեսական ահաբեկչության միջոցով, փորձում է պատերազմել իրանցիների հետ, ովքեր մոմավառություն են կազմակերպել սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին»:

Նա հավելել է. «Զարմանալի չէ, որ սեպտեմբերի 11- իրադարձությունները շարունակում են Մայք Պոմպեոյի համար մղձավանջ մնալ»:

2001թ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվեց մոտավորապես 3 հազար և վիրավորվեց ավելի քան 6 հազար մարդ:

Հարձակումն իրականացնող 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին և Ալ Քաիդայի անդամներ:

 

 

 

 

Մեկնաբանություններ