Sep 12, 2019 09:14 Asia/Tehran
  •  Իրանը դատապարտել է Արևմտյան ափի կապակցությամբ Նեթանյահուի նախընտրական խոստումը

Չորեքշաբթի երեկոյան, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Հորդանան գետի Արևմտյան ափն օկուպացված տարածքներին միացնելու վերաբերյալ Սիոնիստական ​​ռոժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը:

Սեյեդ Աբբաս Մուսավին անդրադարձել է մի շարք արաբական երկրների մոլուցքին, որոնք հայտարարում են, թե կառավարում են արաբական աշխարհի արտաքին գործերը, և որոնք զբաղված են Եմենում պատերազմելով ու եղբայրասպանությամբ, հովանավորում են Երուսաղեմը բռնագրաված ռեժիմին և դրա վարչապետ Նեթանյահուին, այդ մանկասպան ռեժիմին հնարավորություն տալով իրականացնել իր չար նպատակները: Նա նշել է. «Նեթանյահուն մի օր հանդես է գալիս հակաիրանական հայտարարությամբ, հաջորդ օրը հայտարարում է  Արևմտյան ափը բռնագրավված տարածքներին կցելու իր չար մտադրությունը, փորձելով ձայն շահել առաջիկա ընտրությունների համար, որպեսզի շարունակի մնալ իշխանության ղեկին և իրականացնի բռնություններ»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երեքշաբթի օրը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում, մտադիր է Հորդանան գետի Արևմտան ափի որոշ շրջանները կցել Պաղեստինի օկուպացված տարածքներին:

 

Մեկնաբանություններ