• Իրանի Դելիջան և Հայաստանի Դիլիջան քաղաքները քույր քաղաքներ են դառնալու

Իրանում ՀՀ դեսպանի կենտրոնական նահանգ այցի շրջանակում ստորագրվել է Իրանի Դելիջան և Հայաստանի Դիլիջան քաղաքները քույր քաղաքներ ճանաչելու մասին համաձայնագիրը:

Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՝ Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը, Իրանի Կենտրոնական նահանգի նահանգապետի շինարարական հարցերով տեղակալ Ազիզ Ֆիլին այդ մասին ասել է.«Քույր քաղաքների մասին համաձայնագիրը  մարդասիրական նպատակներ է հետապնդում, որը խթանելու է աշխարհում խաղաղության պատգամի փոխանցումը և կարևոր դեր է ունենալու քույր քաղաքների  մշակութային մակարդակի բարձրացման և  մշակութային փոխանակումների գործում»:

«Ստեղծագործ ու աշխատունակ մարդուժի առկայության  և Իրանի Կենտրոնական ու այլ նահանգների արդյունաբերության բաժնում արդիական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, Իրանը դասվում է արդյունաբերական առաջատար երկրների շարքին: Հայաստանի գործարարներն ու առևտրականները մեծ ցանկություն ունեն զարգացնելու Իրանի հետ տնտեսական հարաբերությունները».ասել է Ազիզ Ֆիլին:

Մայիս 01, 2017 11:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ