• Նաջաֆի.«ԱՄՆ-ի վերջին տեղաշարժերը հակասում են ՀԳՀԾ-ի բովանդակությանը և ոգուն»

ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ասել է.«Ցավոք ԱՄՆ-ի վերջին տեղաշարժերը հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բովանդակությանը և ոգուն» :

Ռեզա Նաջաֆին սեպտեմբերի 13-ին Վճռադատ խորհրդի նիստում ասել է .«Միջուկային համաձայնության բոլոր կողմերի քաղաքականությունները  պետք է լինեն , փոխադարձ քայլերի սկզբունքով,  լիարժեք , բարյացակամորեն և կառուցողական ու փոխադարձ հարգանքի պայմաններում»:

«Ցանկացած միջոցով ՄԱԳԱՏԷ-ի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշումը, բացասաբար է ազդում Վճռադատ խորհրդի բանաձևերի ու Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում ստանձած պարտականությունների կատարման գործում գործակալության աշխատանքի վրա, թուլացնելու է գործակալության անկախությունը և հեղինակազրկելու է այդ միջազգային կառույցին». հավաստել է Նաջաֆին:

Ռեզա Նաջաֆին Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը համարել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը խաթարող ամենամեծ սպառնալիքը: Նա ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի կողմից այդ հարցին լուրջ հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

Պիտակ

Sep 13, 2017 17:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ