• Զարիֆ. Պուտինը հակված է Իրանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանը

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ռուսաստանի նախագահը հետաքրքրված է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ և գոյություն ունեցող հարաբերությունները կարող են առավել ընդլայնվել»:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով Կրեմլի պալատի մամուլի ծառայությանը հաղորդել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի երեկոյան Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ընդգծեցլ է. «Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծվեց, որ ՀԳՀԾ-ն բանակցության առարկա չի կարող դառնալ և դա միջազգային համակողմանի համաձայնություն է ու բոլոր կողմերը պիտի հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին»:

«Սիրիայում անդորր հաստատելու ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի միջև լավ համագործակցություն է ընթանում և հույսով ենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարվելիք Սիրիայի խաղաղության բանակցություններում Սիրիայում անդորր հաստատելու և քաղաքական գործընթաց սկսելու ուղղությամբ առավել առաջընթաց կարձանագրվի»,-ընդգծել է Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Միջին Արևելքի տարածաշրջանի կարևոր զարգացումները:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը վերահաստատեց ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է ԻԻՀ-ի հետ տարածաշրջանի արաբական երկրների երկխոսության նշանակությունը:

 

Sep 14, 2017 07:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ