• Մյանմայի մուսուլմանների սպանդը կասեցնելու նպատակով իրավական քայլերի իրագործմանն ուղղված Իրանի ջանքերը

Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իսլամական երկրների դատախազների հետ նամակագրություններ են կատարվում` Մյանմայի մուսուլմանների կոտորածը կանխելու նպատակով համապատասխան իրավական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 14--ին, Մյանմայի մուսուլմանների սպանդը կանխելու նպատակով իրավական քայլերի քննարկման հարցով Թեհրանում կայացած նիստում,  Հոջաթոլեսլամ Մոհամմեդ Ջաֆար Մոնթազերին ասել է.«Բոլերի իրավական պարտքն է նողկանք հայտնել Մյամայում մուսուլմանների դեմ կատարվող հանցագործության նկատմամբ և իրավական ու դիվանագիտական դաշտում հետևել այս խնդրին»:

Քննադատելով մարդու իրավունքերի հավակնորդներին` մուսուլմանների կոտորածի հարցով լռության պահպանման համար, Հոջաթոլեսլամ Մոնթազերին հավելել է.«Մարդու իրավուքնեիր հարցով հավակնորդներից սրանից ավելին չպետք է ակնկալել, քանի որ տարբեր ասպարեզներում նրանք ցույց են տվել, որ մարդու իրավունքների իրական պաշտպանը չեն»:

Sep 14, 2017 10:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ