Oct 01, 2017 11:03 Asia/Tehran
  • Իրանցի ըմբիշը ոսկե մեդալ է շահել

Ռուսաստանի «Դմիտրի Կորկին»-ի անվան գավաթի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում , Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ , 65 կգ. քաշային կարգի ըմբիշ Յունես Էմամին արժանացել է ոսկե մեդալի:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Յակուտսկում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցումների առաջին օրը, իրանցի ըմբիշը 5-1 հաշվով հաղթել է ռուս ըմբիշ Վելատովին ՝ հայտնվելով առաջին տեղում:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը, 19 երկրի ըմբիշների մասնակցությամբ Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում կայանում են  «Դմիտրի Կորկին»-ի անվան գավաթի ազատ ոճի ըմբշամարտի մրցումները:

Պիտակ

Մեկնաբանություններ