ԱՄՆ նախկին դեսպանատան դիմաց կայացած 13 աբանի քայլարշավի ժամանակ, Ալի Շամխանին ասել է.«1979 թվականի աբանի 13-ը Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի նենգ քայլերի ու անթաքույց թշնամության առաջին օրը չի եղել: Այդ թշնամությունը շարունակվում է և ԱՄՆ-ն չի հրաժարվելու Իրանի գործերին միջամտելուց և չարությունից»:

Նշելով, որ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությունն է այսօր Իրանի ժողովրդին փողոց բերել, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատ վարչակազմի դեմ Իրանի ժողովրդի դիմադրությունն իրականացվել է իրանական ու իսլամական ինքնությունը պահպանելու համար»:

«Միջուկային, հրթիռային ու տիեզերական ոլորտներում գիտական զարգացումներին ընդդիմանալը, իսլամական հանրապետության դեմ քարոզչական ու քաղաքական միջավայրի թունավորումը, հարևան երկրներին սադրելու միջոցով լարվածության հարուցումը և իսլամական հեղափոխության դիմագծի խեղումը համարվում են ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի իրականացրած քայլերի մի մասը». ասել է Ալի Շամխանին:

Անդրադառնալով Իրանի հզորանալու մասին թշնամիների խոստովանությանը Շամխանին ասել է .«Իրանի ժողովուրդն ամրապնդել է տարածաշրջանում ու աշխարհում իր դիրքը, սպառնալիքները հնարավորությունների վերածելով , գտել է զարգացման ուղին»:

Շաբաթ օրը, աբանի 13-ի առիթով Իրանի տարբեր քաղաքներում քայլարշավներ են կայացել ՝ աշակերտների, ուսանողների ու պատասխանատուների ակտիվ մասնակցությամբ: Վերջում հրապարակվել է 9 հոդվածանոց հաղորդագրություն, որտեղ դատապարտվել են Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունները:

Nov 04, 2017 13:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ