Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուժած տարածքներում ողջ մնացածներին ու վիրավորներին փլատակների տակից հանելու փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Քերմանշահի նահանգապետ Հոuշանգ Բազվանդը երկուշաբթի վաղ առավոտյան ռադիո-հեռուստատեսության լրատվական հեռուստակայանի հետ հարցազրույցում ասաց. «Ժողովրդական ու փրկարարական ուժերի համատեղ ջանքերով, նահանգի երկրաշարժից տուժած տարածքներում փրկարարական աշխատանքները շարունակվում են»:

Համաձայն վերջին տվյալների՝ Իրանի արևմտյան նահանգներում ու հատկապես Քերմանշահ նահանգում երկրաշարժի հետևանքով զոհվել է 328 մարդ: Նկատի առնելով երկրաշարժի սաստկությունն ու դրա հետևանքով ցնցված աշխարհագրական տարածքի ծավալը, հնարավոր է, որ զոհերի թիվն աճի:

Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի հաստատությանը հղում կատարելով ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ  կիրակի գիշեր, տեղական ժամանակով ժամը 21:05:35-ին, Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է  Իրանի արևմտյան տարածքները, հատկապես Քերմանշահ և Քուրդիստան նահանգները:

Nov 13, 2017 07:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ