• ԻԻՀ ԱԳ նախարարը պատասխանել է Սաուդյան Արաբիայի հակաիրանական հայտարարություններին

ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ զավեշտական է Սաուդյան Արաբիայի կողմից Իրանին անկայունություն տարածելու մեջ մեղադրելը:

Մոհամեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրն իր թվիթերյան էջում գրել է.«Զավեշտական է, որ Սաուդյան Արաբիայի թագավորությունը Իրանին մեղադրում է ահաբեկիչներին հովանավորելու մեջ, մինչդեռ ինքը պատերազմ է հրահրել Եմենի դեմ, մեկուսացրել է Կատարին և Լիբանանում ճգնաժամ է առաջացրել»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև Իրան, Թուրքիա և Ռուսաստան եռակողմ նիստի մասին ասել է. «Իրանը իր գործընկեր կողմերի հետ պատրաստ է հրադադար հաստատել Սիրիայում»:

Պիտակ

Nov 19, 2017 18:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ