ԻԻՀ մեծարգո առաջնորդն այցելել է Քերմանշահի երկրաշարժից տուժած շրջաններ:

Երկուշաբթի օրը, ԻԻՀ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Քերմանշահ նահանգում հանդիպելու է երկրաշարժից տուժածներին և մոտիկից ծանոթանալու է իրավիճակին:

Իրանի Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուժած Սարփոլե Զահաբի շրջան այցելության ժամանակ, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է.«Չեմ բավարավում կատարված աշխատանքներով, պաշտոնատարները կրկնապատկեն իրենց ջանքերը»:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Պաշտոնատարները, հատկապես որոշ շրջաններում փայլեցին իրենց կատարած աշխատանքներով: Երկրաշարժի առաջին ժամերից, բանակը քաղաքներում և պահակազորը գյուղերում օգնության շտապեցին տուժածներին: Սակայն այսքանն ինձ չի բավարարում և տարբեր բաժինների պաշտոնատարները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը»:

Խոսքն ուղղելով ժողովրդին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Շատ էի ցանկանում ուրախության պահին այցելեի ձեր՝ բարի ու հավատարիմ մարդկանց քաղաքը և ոչ թե այսպիսի պայմաններում, երբ դուք այսպիսի ծանր աղետի եք ենթարկվել»:

Անդրադառնալով Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում Քերմանշահ նահանգի ժողովրդի ցուցաբերած դիմադրությանն ու զոհողությանը, Իսլամական հեղափոխության Ն.Վ. առաջնորդն ասել է.«Սա առաջին անգամ չէ, որ ձեր՝ բարի ու համբերատար մարդկանց քաղաքը նման մեծ դժվարություն է դիմագրավում: Դուք Սրբազան պաշտպանության տարիներին ևս ի ցույց դրեցիք ձեր հերոսությունն ու դիմակայությունը և այսօր էլ այդպիսին եք լինելու»:

«Մեծ ու խիզախ մարդիկ կանգնում են դեպքերի դիմաց և իրենց կամքին են ենթարկում այդ դեպքերը: Հետևաբար, թեկուզ երկրաշարժը մեծ աղետ է  և բոլորին սգի է մատնել, սակայն ժողովրդի դիմակայությամբ և վերակառուցման ու բարգավաճման համար նրա կողմից տարվող ջանքերով, հենց այս աղետը կարող է բարիքի վերածվել»,-ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը:

Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս աղետը շարժում առաջացրեց Իրանի ժողովրդի մոտ և երկրի տարբեր շրջաններում ժողովուրդը մտածելով, որ պարտական է Քերմանշահին և իր սիրտն այնտեղ է, իր կարողության չափ օգնություն ցուցաբերեց»:

Սարփոլե Զահաբում ԻՀ մեծարգո առաջնորդը շարունակում է այցելել երկրաշարժից տուժած տարբեր բաժիններ:

Կիրակի, նոյեմբերի 12-ի երեկոյան, ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Իրանի արևմտյան տարբեր շրջանները: Դեպքի հետևանքով զոհվել է 437 մարդ և 10 հազար 203 ուրիշներ վիրավորվել են:

 

Nov 20, 2017 10:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ