• Ռոհանի. Սիոնիստների ու ամերիկացիների զենքերի ու հովանավորության միջոցով տարածաշրջանում անդորր չի հաստատվելու

ԻԻՀ նախագահը տարածաշրջանի ժողովրդի ներքին հարցերին որոշ երկրների միջամտությունը խնդրահարույց համարելով, ընդգծել է. «Բազմաթիվ փաստեր ու ապացույցներ կան այն մասին, որ սիոնիստներն ու ամերիկացիներն են կանգնած այն արկածախնդրությունների կուլիսներում, որոնք դժբախտաբար իրականացվում են տարածաշրջանի որոշ երկրների կողմից»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ գիշեր Իրանի գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների ղեկավարների նիստի ավարտին ընդգծել է, որ ԻԻՀ-ն մշտապես հավատացած է եղել, որ տարածաշրջանի երկրներն իրենք պիտի կարգավորեն իրենց խնդիրները: Նա ընդգծել է. «Այն պատկերացումը թե տարածաշրջանը սիոնիստների ու ամերիկացիների զենքի կամ հովանավորությամբ օգնությամբ կարող է անդորր ապրել, սխալ է»:

ԻԻՀ նախագահն անդրադարձել է Սիրիայում դիմադրության ճակատի արձանագրած հաղթանակին, նշել է, որ Սիրիայի բանակի ու ժողովրդի և այդ երկրի հովանավորների ջանքերն ԻԼԻՊ-ի հիմնասյուների փլուզման պատճառ դարձան:

Ռոհանին նաև հաջող բնութագրելով ԻԻՀ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների վերջին նիստն, ասել է. «Սիրիայում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ երեք երկրները քաղաքական լավ ջանք են իրականացրել»:

 

Պիտակ

Nov 26, 2017 08:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ