• Իրանն ընդգծեց ԵԱՏՄ տարածքում մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության անհրաժեշտությունը

Իրանի գլխավոր քննչական կազմակերպության տնօրենը Ռուսաստանում գումարված համաժողովում ընդգծել է ԵԱՏՄ տարածքում մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նասեր Սեռաջը երեքշաբթի օրը Մոսկվայում գումարված «Մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրասիայում-Մարդու իրավունքների պաշտպանության կոմիսարների լավագույն փորձերի փոխանակումը» համաժողովում ընդգծել է քաղաքացիական իրավունքների ապահովման ուղղությամբ մարդու իրավունքների պաշտպանների միջև համագործակցության ընդլայնման նշանակությունը:

Համաժողովի ավարտին մասնակցող մի քանի երկրներ, այդ թվում ԻԻՀ-ն, Ռուսաստանն ու Ղրղզստանը Մարդու իրավունքների պաշտպանների եվրասիական միության ստեղծման հուշագիր ստորագրեցին:

Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինն այս համաժողովին հղած ուղերձում ասել է. «Այսօր եվրասիական տարածքում մեծ թափով ընդլայնվում են համագործակցության ու ինտեգրման գործընթացները»:

Dec 06, 2017 04:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ