• Վելայաթի.«Երուսաղեմը մուսուլմանների առաջին աղոթատեղին է և պատկանում է պաղեստինցիներին»

Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Երուսաղեմը մուսուլմանների առաջին աղոթատեղին է և պատկանում է պաղեստինցիներին»:

Դատապարտելով ԱՄՆ նախագահի քայլը ՝ Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Այդ անխոհեմ քայլը համարվում է Պաղեստինի ժողովրդի անվիճելու ու պատմական իրավունքի անտեսում և միջազգային բանաձևերի բացահայտ խախտում»:

«Պաղեստինի դիմադրությունը շարունակվելու է : ԱՄՆ կառավարության ոտնձգիչ քայլով հնարավոր չէ անտեսել  Պաղեստինի ժողովրդի պատմական ու անօտարելի իրավունքը».-հավաստել է Վելայաթին:

Նրա խոսքերով, Իրանի սկզբունքային քաղաքականությունը պաղեստինցիներին պաշտպանելը և տարածաշրջանային ու միջազգային կայունությանն ուղղված ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի քայլերի դատապարտումն է:

Չնայած տարածաշրջանային ու միջազգային ընդդիմությունների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը Երուսաղեմն է ճանաչում Իսրայելի մայրաքաղաքը:

Dec 07, 2017 11:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ