• Գեներալ Ջազայերի.«Սիոնիստական ռեժիմը դատապարտված է ոչնչացման»

Իրանի Զինված ուժերի ավագ խոսնակն ընդգծել է.«ԱՄՆ-ի իշխանավորների և Պաղեստինի զավթիչների սխալ վերլուծությունները չեն հանգեցնելու Սիոնիստական ռեժիմի փրկությանը: Այդ ռեժիմը դատապարտված է ոչնչացման»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը, հակազդելով Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, բրիգադային գեներալ Մասուդ Ջազայերին ասել է.«Իսրայելը բռնագրավել է պաղեստինյան տարածքները: Պաղեստինի ժողովրդի պայքարը շարունակվում է այդ քաղցկեղային ուռուցքի դեմ, ինչը վկայում է, որ զավթիչները երբեք խաղաղություն  չեն տեսնի: Նրանք այդ տարածքները լքելուց բացի այլ ելք չունեն, քանի որ նրանք դատապարտված են ոչնչացման»:

Իրանի Զինված ուժերի ավագ խոսնակը հավելել է.«ԱՄՆ-ի իշխանավորները և իսրայելցի զավթիչները կարծում են որ տարածաշրջանի հատուկ պայմաններում կկարողանան իրենց երկարատև նպատակները իրականացնել Պաղեստինում ,բայց չարաչար սխալվում են ,քանի որ այդ սխալ ենթադրությունները ինչպես Իրաքի ,Սիրիայի ու Եմենի վերաբերյալ նրանց հաշվարկները, կհանգեցնեն ձախողման:

Չորեքշաբթի երեկոյան չնայած տարածաշրջանային ու համաշխարհային անհամաձայնությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ներկայացրել է որպես Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք:  

Dec 07, 2017 16:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ