• Գեներալ Ֆիրուզաբադի.«Սիոնիստական ռեժիմը  Երուսաղեմի դեմ ագրեսիա իրականացնելով, ոտնահարում է բոլոր կրոնների իրավունքները»

Իրանի իսլամական հանրապետության Զինված ուժերի գերագույն հրամանատարի ռազմական հարցերով գերագույն խորհրդական, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին հակազդել է Ղոդսն Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը:«Սիոնիստական ռեժիմը ագրեսիա իրականացնելով Երուսաղեմի դեմ, ոտնահարում է բոլոր կրոնների իրավունքները», ընդգծել է նա:

 Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը , հինգշաբթի օրը, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին նշել է.«Դոնալդ Թրամփը ԱՄՆ ժողովրդի անվտանգությունը վաճառեց սիոնիստներին: Այդ անօրինական քայլն  ավելի վճառակամ դարձրեց Իսլամական դիմադրությանը՝ սրբվայրերը պաշտպանելու գործում»:

Ընդգծելով, որ Դոնալդ Թրամփի տեսակետները շուտով կնետվեն պատմության աղբարկղը, գեներալ-մայոր Ֆիրուզաբադին հավելել է.«Աշխարհի մուսուլմանները Պաղեստինի ժողովրդի կողքին կշարունակեն պայքարն ընդդեմ սիոնիստ զավթիչների, մինչև կատարյալ հաղթանակ»:

Չորեքշաբթի երեկոյան, չնայած տարածաշրջանային ու համաշխարհային անհամաձայնությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք:  

Դոնալդ Թրամփի միակողմանի և կամայական քայլի դեմ բողոքել են  իսլամական աշխարհն  ու Եվրոպան: Նրանք դատապարտել են Թրամփի այդ նախաձեռնությունը:

 

 

Dec 07, 2017 17:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ