• Իրանի մեծարգո առաջնորդ. «Սխրանքի, անձնուրացության և հավատի ոգին կանգնեցնում է թշնամիների սադրանքները»

Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած անհանդարտություններին ու իսլամական համակարգին հարվածելու համար թշնամիների կողմից գործադրված ջանքերին, Իսլամական հեղափախության մեծարգո առաջնորդն ասել է.«Այն ինչ կանխարգելում է թշնամիների սադրիչ քայլերը, Իրանի ժողովրդի մեջ սխրանքի, հավատի ու անձնուրացության ոգու առկայությունն է»:

Երեքշաբթի օրը, Սրբազան պաշտպանության նահատակների ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ, Իրանի մեծարգո առաջնորդը նշել է, որ Իրանի անվտանգությունը, արժանապատվությունն եւ ժողովրդի առաջադիմությունը նահատակների անձնուրացության ու թափած արյան արգասիքն է:

Անդրադառնալով այն ճշմարտությանը, որ թշնամին առիթներ է որոնում ներթափանցելու և հարվածելու համար, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքերի ընթացքում համակարգի թշնամիները, օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ փող, զենք, քաղաքականյուն և անվտանգության սարքավորումներ, փորձեցին բարդություններ առաջացնել իսլամական համակարգի համար»:

Իրանի մեծարգո առաջնորդը նշել է.«Այս դեպքերին կապվող խոսքեր ունեմ, որ հարմար ժամանակ կասեմ ժողովրդին»:

Թշնամիների սադրիչ քայլերի կանխարգելման հարցում կարևորելով սխրանքի և անձնուրացության ոգու առկայության դերը, Այաթոլահ Խամենեին նահատակներին անձնուրացության ու պայքարի կատարյալ նմուշներ է համարել, հավելելով. «Իրանի ժողովուրդը առհավետ պարտական է այն նահատակներին, ովքեր թողնելով իրենց սիրասուն ընտանիքներին, կանգնեցին Արևելքի, Արևմուտքի և տարածաշրջանի հետադիմական երկրների կողմից հովանավորվող չար թշնամիների դեմ»:

Հիշելով Արևմտյան Ասիայի ու հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրների ողբալի իրավիճակը, Իրանի մեծրագո առաջնորդը ասել է.«Եթե պարտադրյալ պատերազմում բաասական թշնամին Իրան մտներ, ոչ մեկին չէր խնայի և Իրանի վիճակը ավելի ողբալի կլիներ նրանից, ինչի առջև այսօր կանգնած են Լիբիան ու Սիրիան»:

Պիտակ

Jan 02, 2018 16:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ