• Իրանի ժողովրդի քայլարշավը ՝ իսլամական հեղափոխության թշնամիների նոր դավերի դեմ

Շատ քաղաքներում ինքնաբուխ քայլարշավ իրականացնելով , Իրանի ժողովուրդն իր զայրույթն ու ատելությունն է հայտնել հանրային գույքը վնասելու հարցում խառնակիչների ու թշնամիների նոր դավերի նկատմամբ:

Հինգշաբթի օրվանից, Իրանի մի քանի քաղաքներում , մի խումբ մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել ՝ ի նշան բողոքի գնաճի ոււ կառավարության որոշ քայլերի դեմ: Որոշ խառնակիչներ ՝ պաշտպանվելով մի քանի երկրների և Մոնաֆեղին ահաբեկչական խմբի անդամների կողմից, այդ հանրահավաքները խառնաշփոթությունների են վերածել:

Հունվարի 3-ին Իրանի շատ քաղաքներում Իրանի ժողովուրդը քայլարշավ է կազմակերպել ՝ դատապարտելով թշնամիների նոր դավերը: Քայլարշավի մասնակիցները վերանորոգել են իրենց ուխտը իսլամական հանրապետության հիմնադիր, լուսահեգի Իմամ Խոմեյնիի, իսլամական հեղափոխության և մեծարգո առաջնորդի հետ:

Քայլարշավի մասնակիցները վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսները ՝ պահանջելով Իրանի որոշ քաղաքներում խառնակությունների  ու անհանդարտությունների դադարեցումը:

Քայլարշավի մասնակիցներն Իրանի պետայրերից պահանջել են կտրուկ վերաբերմունք ցուցաբերել խառնակիչների նկատմամբ և լրջորեն մտածել ժողովրդի տնտեսական խնդիրների, մասնավորապես երիտասարդների գործազրկության մասին:

Ժողովրդական քայլարշավը որոշ քաղաքներում շարունակվելու է նաև ուրբաթ օրը:  

Պիտակ

Jan 03, 2018 11:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ